Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանը տեղյակ չէ, թե ինչ փաստաթղթեր է հրապարակել «Հետքը», որոնք վերաբերում են օֆշորային մի ընկերության սեփականատերերին, այդ թվում` ՀՀ վարչապետին: Այսօր, երբ լրագրողները փորձեցին պարզել, թե ինչպես են վերաբերվում այդ հրապարակմանը ԱԺ «Ժառանգություն» եւ ՀՀԿ խմբակցությունների պատգամավորներ Թեւան Պողոսյանն ու Մանվել Բադեյանը, վերջինս որեւէ մեկնաբանություն չհնչեցրեց` պատճառաբանելով, թե որեւէ տեղեկություն չունի այդ միջադեպի մասին եւ որեւէ մեկնաբանություն չի կարող անել, մինչեւ փաստերին չծանոթանա:
«Ինչ-որ մեկն ինչ-որ բան է հրապարակել. ես այդ հրապարակումների արժեքը շատ լավ գիտեմ, թե որտեղից է ծնվում ցանկացած հրապարակում: Դրա համար մինչեւ անձամբ համոզված չլինեմ, որեւէ մեկնաբանություն չեմ անի: Ես չեմ կարող խոսել մի բանի մասին, որի հավաստիությունը դեռ ստուգված չէ»,- ասաց Բադեյանը:
Նա հունից դուրս եկավ, երբ լրագրողը հետաքրքրվեց, որ եթե հաստատվի այդ փաստաթղթերի հավաստիությունը, եւ վարչապետն էլ այդ դեպքում հրաժարական չտա, կսկսի՞ արդյոք ԱԺ-ն նրա հրաժարականը պահանջելու գործընթաց: Բադեյանը կրկնեց, որ ինքը տեղյակ չէ այդ հրապարակումից, փաստերին ծանոթ չէ, ավելին` իրեն դա նույնիսկ չի հետաքրքրում: Իսկ թե դատախազությունը ի՞նչ կպարզի, թող դրան համապատասխան քայլերն էլ արվեն:
Իսկ «Ժառանգության» ներկայացուցիչն ասաց, որ լավագույն բաց դաշտ կձեւավորվի, երբ այս բոլոր տեղեկությունները պարզվեն, հասկանալի լինեն: «Եվ, բնականաբար, եթե պարզվի, որ որեւէ մարդ մեղավոր է, պետք է մեղքն ամբողջովին կրի, եւ այստեղ նաեւ մենք պետք է հետեւողական լինենք: Նախկին փորձերից դատելով` եթե մոռացության տանք, ոչ մի պատիժ չի լինի. Պետք է ամեն օր հիշեցնենք` ե’ւ մամուլը, ե’ւ ընդդիմությունը»,- տեսակետ հայտնեց Թեւան Պողոսյանը: