|
Փոխարժեքներ
25 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.01 |
| EUR | ⚊ | € 428.44 |
| RUB | ⚊ | ₽ 5.1334 |
| GBP | ⚊ | £ 496.45 |
| GEL | ⚊ | ₾ 137.79 |
Երեկ «Հայկական ժամանակ»-ին հայտնի է դարձել որ «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը երեկ իրազեկում է ներկայացրել Երեւանի քաղաքապետարան, ապրիլի 9-ին Բաղրամյան պողոտայով երթ անցկացնելու վերաբերյալ:
Քաղաքապետարանի աղբյուրներից «ՀԺ»-ն տեղեկացել է, որ երեկվա դրությամբ իրազեկման ճակատագիրը հայտնի չէր: Այն ոչ ընդունվել էր ի գիտություն, եւ ոչ էլ մերժվել քաղաքապետարանի կողմից: Ակնհայտ է, գրում է թերթը, որ Երեւանի քաղաքապետարանը նման պատասխանատու որոշում չի կայացնի առանց նախագահական նստավայրից կոնկրետ ցուցում ստանալու:
Ապրիլի 9-ին Երեւանի Ազատության հրապարակում նախատեսվում է մեծ հանրահավաք, որի ժամանակ տեղի է ունենալու 2013 թ. նախագահական ընտրություններում ժողովրդի վստահության քվեն ստացած Րաֆֆի Հովհաննիսյանի երդման արարողությունը, եզրափակում է «Հայկական ժամանակը»: