Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀԿ-ԲՀԿ «ձեռնամարտը» Երեւանի ավագանու ընտրությունների առնչությամբ թափ է հավաքում. գրում է «Հապարակը»:
Սերժ Սարգսյանը նախորդ օրը տեղի ունեցած ՀՀԿ գործադիր մարմնի նիստում կրկնել է իր «ապրիլյան թեզիսները», նշում է թերթը` այս ընտրությունները, ճիշտ է, մասամբ տնտեսական-կենցաղային են, սակայն, միևնույն է, քաղաքականացվելու են ու հեշտ չեն լինելու, ուստի մեզ համար ավելի կարևոր են, քան խորհրդարանական ու նախագահական ընտրությունները:
Ըստ «Հրապարակ»-ի՝ հիմա ՀՀԿ-ում եռուզեռ է՝ «մի ուրիշ ձև». աշխատում են «թուղթ ու գրիչով», քարոզչագետ Արմեն Աշոտյանն անձամբ է գրում «ռոլիկների սցենարները»՝ ոչ մեկին չի վստահում: Օրը մի քանի անգամ ՀՀԿ մարզային, երեւանյան կառույցներում ժողովներ են անում: Որ պատգամավորը օրը երկու անգամ չի մտնում շտաբ, չի արտաբերում «ինչով կարամ օգտակար ըլնեմ» բառակապակցությունը, արժանանում է բանադրանքի:
Եթե ԲՀԿ-ն ունի 160 շտաբ, ապա ՀՀԿ-ն արդեն ստեղծել է 400-ը, գրում է թերթը եւ նշում, որ օրենքով թույլատրվում է 440-450 շտաբ, որոշել են հասնել եւ անցնել 450-ը: Մոբիլ խմբերով անակնկալ այցեր են կազմակերպվում այդ շտաբներ, որ տեսնեն, թե ինչով են այնտեղ զբաղված իրենց յուրայինները, հո գլուխ չե՞ն պահում:
Եվ այս ամենը, ինչպես տեղեկացրել է այդ «զորավարժությունների» մասնակիցներից մեկը, «նրա համար է, որ հանկարծ նախագահականի ժամանակ թույլ տրված սխալները չկրկնվեն»,- տեղեկացնում է թերթը: