|
Փոխարժեքներ
19 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.19 |
| EUR | ⚊ | € 422.02 |
| RUB | ⚊ | ₽ 5.0067 |
| GBP | ⚊ | £ 487 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ԱԻ նախարարությունը հաղորդում է, որ ապրիլի 4-ին` ժամը 19.32-ին, ահազանգ է ստացվել, որ Խուդյակով փողոցում` "Էվրիկա" սուպերմարկետի մոտակայքում, այրվում է գազի` 3 կգ-ոց բալոն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Խուդյակով փողոցի թիվ 10 հասցեի մոտակայքում գտնվող երթուղային տաքսիների դիսպետչերական կետում գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք` հրդեհի բռնկումով:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.48-ին, մարվել` 19.52-ին:
Գազի արտահոսքի հետևանքով այրվել է դիսպետչերական կետի տաղավարի արտաքին երեսպատումը (5 քմ):