|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
ԱՄՆ-ում հարցում է անցկացվել` ամերիկացիների մոլորությունները պարզելու նպատակով: Այսպես` երկրի բնակչության մեկ երրորդի կարծիքով` համաշխարհային կարգուկանոնին սպառնում է դավադիրների մի խումբ, 13 տոկոսը համարում է, որ նախագահ Բարաք Օբաման հակաքրիստոսն է, եթե ջուր չկա, մեղավորը պետդեպարտամենտն է` 9 տոկոս:
Հարցումն անցկացվել է այս տարվա մարտի 27-30-ը Public Policy Polling ընկերության կողմից: Մասնակցել են 1247 չափահաս, ձայնի իրավունք ունեցող ամերիկացիներ. տեղեկացնում է Russia Today-ը:
Դավադրության` ամենատարածված տեսությունը համաշխարհային տաքացումն է. ամերիկացիները 40 տոկոսը համարում է, որ այն արհեստականորեն է ստեղծվում: Երկրորդ տեղում` այլմոլորակայիններն են` 29 տոկոս: Երրորդ տեղում է տեսությունը, թե ինչ-որ գաղտնի խումբ կա, որը փորձում է իշխել աշխարհում` 28 տոկոս: Նույնքան մարդ էլ կարծում է, որ սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը կազմակերպել էր անձամբ Սադամ Հուսեյնը: Դավադրության չորրորդ տեսության համաձայն` երեխաներին ինչ-որ բան են ներարկում եւ նրանց մոտ աուտիզմ է զարգանում. դրան հավատում է ամերիկացիների 20 տոկոսը:
Ամերիկացիների 15 տոկոսի կարծիքով` կառավարությունը հատուկ ազդանշաններ է ուղարկում հեռուստացույցով, 14 տոկոսը հավատում է ձնեմարդու գոյությանը, 4 տոկոսը հայտարարել է, որ երկրագնդի իշխանությունները գտնվում են հսկա մարդակերպ սողունների վերահսկողության տակ. դրանք փոխակերպվում են եւ հաջողությամբ քաղաքական գործիչների դեր կատարում: