|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Հետախուզության զեկույցները ստիպել են Ֆրանսիային սառեցնել սիրիացի ապստամբներին զենք մատակարարելու ծրագիրը: Ֆրանսիական հատուկ ծառայությունները կառավարությանը զգուշացրել են, որ զենքի մի մասը կարող է հայտնվել մոջահեդների մոտ. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը` վկայակոչելով ֆրանսիական Canard enchaine պարբերականը:
Ֆրանսիայի արտաքին անվտանգության գլխավոր վարչության տվյալներով` այսօր Սիրիայում ավելի շատ իսլամականներ են կռվում, քան ժամանակին Աֆղանստանում` թալիբների կողմից: 5-8 հազար գրոհայիններից 1,5 հազարը սիրիական արմատներ չունեն: Դրանք մեծ մասամբ արաբական «Ջեբհաթ ան Նուսրա» շարժման կամավորներն են, կան նաեւ մի քանի հայուր վարձկաններ` ֆրանսիացիներ, թունիսցիներ, հոլանդացիներ, բելգիացիներ, գերմանացիներ, իսպանացիներ, բրիտանացիներ: