|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Օլեգ Մորոզովը մեկնաբանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարությունը, որ Թուրքիան ոչ մի դեպքում հետ քայլ չի կատարելու Ս-400 հակահրթիռային պաշտպանության համակարգերի գնման գործարքից. տեղեկացնում է Sputnik-ի թուրքական գործակալությունը:
Հույս հայտնելով, որ մոտ ժամանակներս Ս-400-ները կլինեն Թուրքիայում, պատգամավորը նշել է. «Վաշինգտոնն ասում է, որ ռազմական և տեխնիկական ոլորտում համագործակցում է Թուրքիայի հետ, սակայն փորձում է շահարկել Անկարայի` ՆԱՏՕ-ի անդամակցության փաստը: Հասկանալի է` ինչու է Վաշինգտոնը նման բան անում: Ի պատասխան Էրդողանի հայտարարությանը, Սպիտակ տնից մեծ քանակությամբ սպառնալից, մանիպուլյացիոն և սպեկուլյատիվ հայտարարություններ են եղել: ԱՄՆ-ն կարող է կորցնել Թուրքիային զենք մատակարարելու մենաշնորհը»: