Ավան-Առինջի 2-րդ միկրոշրջանի շենքերից մեկի բակում կրակոցներ արձակած անձինք ինքնակամ ներկայացել են ոստիկանություն. հայտնում են ոստիկանության լրատվական բաժնից:
Հանցագործությունը կատարել են 1988 թ. ծնված Բեգլար Հ.-ն և 1983 թ. ծնված Հրանտ Հ.-ն: Նրանք կրակել են 1986 թ. ծնված Անուշավան Մ.-ի և 1973 թ. ծնված Արմեն Ս.-ի ուղղությամբ, ինչի հետևանքով Արմեն Ս.-ն գոտկատեղի վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի` 4 մմ և 5.6 մմ տրամաչափի 3 պարկուճ և 9 մմ տրամաչափի 2 գնդակ:
Բացատրական աշխատանքների շնորհիվ՝ Բեգլար Հ.-ն և Հրանտ Հ.-ն ներկայացել են ոստիկանություն` բերելով հանցագործության գործիք «Մակարով» ատրճանակը՝ պահունակով` առանց փամփուշտների և «Մարգուլին» ատրճանակը` պահունակով` լիցքավորված 1 փամփուշտով:
Բեգլար Հ.-ն և Հրանտ Հ.-ն ձերբակալված են:
Ներկայացված ատրճանակներն ուղարկվել են փորձաքննության:
Կատարվում է նախաքննություն: