Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
«Առավոտը» խմբագրականում գրում է. «Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի վերաբերյալ իմ բացասական վերաբերմունքը ես արտահայտել եմ այդ ակցիայի աոաջին իսկ օրը: Ոչ ոք չի բացատրել, թե ինչու հնարավոր չէ նույն պայքարը նույն (կաճ նույնիսկ ավելի հզոր) ուժգնությամբ ծավալել նույն Ազատության հրապարակում՝ նորմալ սնվելով: Մշուշոտ կրոնա-բարոյական հիմնավորումները ես չեմ հասկանում: Քաղաքական խնդիրներ լուծելու համար սեփական մահով սպառնալը նույնպես իմ գլխում չի տեղավորվում: Որքան գիտեմ, մարդկության պատմության մեջ ոչ ոք հացադուլ չի արել՝ նախագահ հռչակվելու կամ խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու, կամ պետության առանցքային պաշտոնների պահանջով: Այդ ամենը կարելի է պահանջել առանց որևէ ինքնազրկանքների:
Բայց մյուս կողմից՝ այն քաղաքական ուժերը, որոնք նախկինում հաջողության չեն հասել իշխանափոխության գործում, դժվար թե իրավունք ունեն ծաղրելու «Ժառանգության» առաջնորդին ու պայքարի նրա մեթոդները: Այսինքն՝ եթե, օրինակ, ՀԱԿ-ի դավանանքը realpolitic-ն է, ապա այդ ռեալիզմը պետք է տարածվի նախևառաջ սեփական գործունեության վրա: Եթե ես չկարողացա գալ իշխանության իմ որդեգրած մարտավարությամբ և ռազմավարությամբ (չհասա ռեալ արդյունքի), ապա դա պետք է որ սահմանափակի իմ քննաղատության հնարավորությունները, երբ նմանատիպ իրավիճակում որևէ մեկ այլ գործիչ դիմում է այլ միջոցների: Կամ առնվազն ես պետք է խոստովանեմ, որ սխալվում էի, երբ ընտրություններից առաջ, մասնավորապես, այդ գործչին բնութագրում էի որպես «մարգինալ» և «ռեժիմը լեգիտիմացնող»: Այդ հետադարձ ռեֆլեքսի բացակայությունը Լևոն Տեր-Պետրոսյանի, ՀՀՇ-ի և ՀԱԿ-ի թերություններից մեկն է: Իհարկե, այդ միջավայրում կան մարդիկ, ովքեր ընդունակ են ինքնաքննադատական հետադարձ հայացքի (օրինակ՝ Կարապետ Ռուբինյանը կամ Հովհաննես Իգիթյանը), և պատահական չէ, որ նրանք համակրում են Րաֆֆի Հովհաննիսյանի ղեկավարած շարժումը: Նման մարդկանց դիրքորոշումը, որքան հասկանում եմ, հետևյալն է. «մենք անում էինք այնպես, բայց դա իրեն չարդարացրեց, հիմա գուցե արժե անել այսպես»: Բայց, համաձայնեք, ՀՀՇ-ի mainstream-ն այլ է. մենք միշտ ճիշտ էինք՝ թե՛ իշխանություն և թե՛ ընդդիմություն լինելու ժամանակ, և այս երկրում տեղի ունեցող ցանկացած իրադարձություն ապացուցում է մեր հանճարեղ կանխատեսումների ճշմարտացիությունը:
Այղ «կանխավարկածից» ելնելով՝ Րաֆֆի Հովհաննիսյանը երբեմն ենթարկվում է ոչ պատշաճ հարձակումների, ինչպես որ դա մեր թերթում արեց Գյումրիի ՀԱԿ-ի ներկայացուցիչը: Եթե գիտեք, թե ինչպես է պետք դուրս գալ այդ փակուղուց, ասեք: Եթե չգիտեք՝ զբաղվեք մայրաքաղաքի ավագանու ընտրություններով: Այսպես ասած՝ լեգիտիմացրեք Երևանի ապօրինի իշխանությունները»: