կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-22 21:53
Արցախ

Քննարկվել են արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր

Քննարկվել են արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը այսօր՝ մարտի 22-ին, հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ: Օրակարգում ընդգրկված են եղել հանրապետության արտաքին քաղաքականության եւ գյուղատնտեսության ոլորտներին վերաբերող մի շարք հարցեր:

 

ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, որ արտաքին քաղաքականությանն առնչվող հարցերի եւ վերջերս արտասահման կատարած աշխատանքային այցերի մասին զեկույցներով հանդես են եկել ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ու մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը: