կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-22 16:10
Քաղաքական

Սերժ Սարգսյանը խուճապի մե՞ջ է

Սերժ Սարգսյանը խուճապի մե՞ջ է

ԱԺ ավանդական ճեպազրույցում ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հայտարարեց, որ ՍԴ-ն, ԿԸՀ-ի որոշումն անփոփոխ թողնելով, իր կերպարը չփոխեց, ցույց տվեց, որ շարունակում է մնալ իշխանության կցորդը: Հակոբյանն անհիմն որակեց այն պնդումները, թե իբր «Ժառանգության» ներկայացուցիչները հիմնարար փաստարկներ չեն ներկայացրել ՍԴ-ին:

 

Խոսելով Սերժ Սարգսյանի ասուլիսի մասին` Հակոբյանը նշեց, որ ամենավիրավորականն այն է, որ մերժված առաջարկությունները Սերժ Սարգսյանը նորից փակ ծրարով ներկայացրեց Րաֆֆի Հովհաննիսյանին, ինչը դիվանագիտական տեսանկյունից վիրավորանք եւ արհամարհանք է դիմացինի նկատմամբ: Հակոբյանը վստահ է, որ երկխոսության ճանապարհը փակված չէ` հաղթող կամ պարտվող կողմեր չկան, եթե հաղթում են, ապա բոլորը միասին, եթե պարտվում, ապա նույնպես բոլորը:

 

Սերժ Սարգսյանի ասուլիսին անդրադարձավ նաեւ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը: Ըստ նրա` Սարգսյանի հայտարարությունը, որ աշխարհի վրա դառնացած եւ սոված մարդուն այցելելն իմաստ չունի, արդեն հայտնում են նրա հոգեվիճակի մասին, եւ որ ավելորդ մեկնաբանության կարիք չկա: «Սերժ Սարգսյանը պարտվել է, խնդիրներ ունի, նա հիմա խուճապի մեջ է»,- հայտարարեց Փոստանջյանը:

 

Նա վստահ է, որ որոշ ԶԼՄ ներկայացուցիչների հետ հանդիպումը ո'չ ասուլիս էր, ո'չ էլ մտքերի ազատ փոխանակում, այլ հաղորդում, այլն էլ` մոնտաժված, փակ տարածությունում գտնվող մարդու խոստովանություն: