|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Երեկ լուրեր տարածվեցին, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին առաջիկա 48 ժամվա ընթացքում պատրաստվում է Հայոց ցեղասպանության վերաբերյալ թիվ 252 բանաձն ընդգրկել Կոնգրեսի լիագումար նիստի օրակարգում:
Փաստը դարձյալ խուճապ է առաջացրել թուրքական դիվանագետների շրջանում:
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն զանգահարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին եւ խնդրել միջամտել ու կանխել Ցեղասպանության բանաձեւի հնարավոր ընդունումը։ ԱՄՆ պետքարտուղարը Դավութօղլուին վստահեցրել է, որ Հայոց ցեղասպանության հարցի առնչությամբ Վաշինգտոնի դիրքորոշումն անփոփոխ է եւ խոստացել անել հնարավորինը Ներկայացուցիչների պալատում բանաձեւի ընդունումը կանխելու համար։
«Մենք սկզբից ի վեր բանաձեւին դեմ էինք, եւ կանխելու համար հնարավոր ամեն ինչ կանենք, մի կասկածեք»,- ասել է Քլինթոնը:
Թուրքական լրատվամիջոցները դարձյալ մեղադրում են հայկական սփյուռքին ու ԱՄՆ-ի Հայ Դատի գրասենյակին` Միացյալ Նահանգների վրա ճնշում գործադրելու համար: Չի բացառվում, որ բանաձեւը Կոնգրեսի լիագումար նիստի օրակարգում կընդգրկվի երեքշաբթի օրը` դեկտեմբերի 21-ին: