|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ֆրանսիացի նկարիչ Ժերեմի Լաֆոնը բարդ երկրաչափությամբ, երկու մետր բարձրությամբ ու երեք մետր երկարությամբ քանդակ է ստեղծել` օգտագործելով ավելի քան 4000 մաստակ . հայտնում է Дни.ру-ն:
Քանդակի ստեղծման համար պահանջվել է մի քանի ամիս: Նկարչը նախ սեփական միջոցներով է «շինանյութ» գնել, հետո` նրան որոշել է հովանավորել մաստակ արտադրող մի ձեռնարկություն:
Լաֆոնի քանդակը ստեղծվել է նույն սկզբունքով, ինչ քարտային տնակները: Սակայն յուրահատուկ քանդակը երկար կյանք չի ունեցել. նկարիչը փորձել իր աշխատանքին ֆրուստրացիոն վիճակ հաղորդել և, երբ ցանկացել է մի քանի մաստակ հանել, կառույցն աստիճանաբար փլուզվել է` մարդկանց աչքի առաջ:
