|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Հռոմի նորընտիր պապի համեստությունը և մարդկանց հետ ոչ ֆորմալ շփվելու հատկությունները պատճառ են դարձել զավեշտալի մի դեպքի:
The Daily Mail-ը գրում է, որ մինչև օծումը Ֆրանցիսկոսը որոշել է անձամբ զանգահարել ընկերոջը` ճիզվիտների ղեկավար Ադոլֆ Նիկոլսոնին: Նրան միացրել են Վատիկանի հեռախոսային օպերատորի հետ, ով էլ Հռոմի պապին խնդրել է ներկայանալ:
«Հռոմի պապն է»,- ասել է Ֆրանցիսկոսը: Ի պատասխան, օպերատորն ասել է. «Այո, ես էլ Նապոլեոնն եմ»: Օպերատորը չի հավատացել, թե հենց Հռոմի պապը կարող է զանգել` ոչ քարտուղարի միջոցով:
Իսկ Ֆրանցիսկոսը ոչ թե լսափողը դրել է, այլ համոզել է օպերատորին, որ հենց ինքն է զանգահարողը:
Վատիկանի մամուլի ծառայությունը հաղորդել է, որ օպերատորին մեղադրել պետք չէ, քանի որ երբեք Հռոմի պապն անձնապես զանգեր չի արել: Սովորաբար, զանգերը կատարվում են քարտուղարների միջոցով: