Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նովոսիբիրսկի Ժելեզնոդորոժնի շրջանի դատախազությունը հետաքննություն է իրականացնում համացանցում Pussy Riot պանկ-խմբի «սրբապատկերի» տեղադրման փաստով:
«Ինձ զանգահարեցին դատախազությունից եւ առաջարկեցին իրենց այցելել` զրույցի նպատակով: Դատախազի խոսքերով` ստուգումն իրակացվում է մի խումբ քաղաքացիների հայտարարության հիման վրա` կայքում տեղադրված «սրբապատկերի» փաստով»,- Интерфакс-ին պատմել է նկարի հեղինակ Արտյոմ Լոսկուտովը: Նա հավելել է, որ հիվանդ է եւ հետաձգել է այցը դատախազություն մինչեւ երկուշաբթի:
Լոսկուտովին վստահեցրել են, որ դեռեւս քրեական գործ չի հարուցվել, առայժմ փաստերն են ստուգվում:
Ի դեպ, 2012-ի մարտին Նովոսիբիրսկի որոշ շրջանների գովադային վահանակներին հայտնվել էր կարմիր վերարկուով եւ մանուշակագույն թիկնոցով կնոջ նկար` երեխան գրկին, նաեւ `գրությամբ` СВБД ПСРТ («Свободу Pussy Riot»` «Ազատություն Pussy Riot-ին»):