|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
75-ամյա ուղղափառ քահանա Պավել Ադելգեյմը, ով հայտնի է նրանով, որ հրապարակավ պաշտպանում էր սկանդալային Pussy Riot խմբին, երեկ ուշ երեկոյան սպանված է հայտնաբերվել Պսկովում` դանակով հարվածներից բազմաթիվ վերքեր մարմնին. ըստ Mignews.com-ի` այսօր հայտարարություն է տարածել տեղի ոստիկանությունը:
Պսկովում ձերբակալվել է քահանայի սպանության մեջ մեղադրվող` 1986 թվականին ծնված երիտասարդ, ով, ըստ հետաքննության տվյալների, սպանությունը կատարելուց հետո ինքն իրեն նույնպես մի քանի հարված է հասցրել դանակով: Ներկայումս նա հիվանդանոցում է եւ կհարցաքննվի ապաքինումից հետո:
Նախնական տեղեկությունների համաձայն` երիտասարդը ծանոթ է եղել քահանային, հնսրավոր է` նրա հյուրն է եղել սպանության պահին, սակայն հանցագործության դրդապատճառները դեռեւս անհայտ են:
Պավել Ադելգեյմը բազմիցս հանդես է եկել Ռուս ուղղափառ եկեղեցու գործունեության քննադատությամբ, հատկապես` հավատացյալների զգացմունքների պաշտպանության օրենքի դեմ: Pussy Riot-ի գործով դատավարության ժամանակ նա պահանջում էր ներում շնորհել խմբի աղջիկներին: