Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Երեկ հայ երիտասարդները եւ ազգությամբ ռուս եւս 2 տղաներ ստացան իրենց հասանելիք պատիժը` Լոնդոնում մալայզիացի մի ուսանողուհու բռնաբարելու համար:
Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, դեպքը տեղի էր ունեցել Լոնդոնի հարավային հատվածում գտնվող հեղինակավոր Bellerbys College կրթական հաստատությունում կայացած երեկույթի ժամանակ։ Ոստիկանության տրամադրության տակ էին հայտնվել iPhone-ի միջոցով արված տեսագրություններ, որոնցում երևում էր, թե ինչպես են մի քանի երիտասարդներ հերթով բռնաբարում մալայզիացի մի աղջկա, ով թմրամիջոցների ազդեցության տակ էր:
22-ամյա Նորայր Դավթյանին դատարանը դատապարտել 10 տարի ազատազրկման, 19-ամյա Արմեն Սիմոնյանին` 8 տարի, 23-ամյա Գրիգորի Մելնիկովին` 9-ը, իսկ 23-ամյա Օլեգ Իվանովը՝ 8 տարի ազատազրկման: Դատական նիստի ընթացքում բոլոր չորս մեղադրյալները հրաժարվել են ընդունել իրենց մեղքը:
Մեղադրյալները նշանակված պատժի կեսը կկրեն բանտում, իսկ մյուս մասը կգտնվեն ազատության մեջ՝ իրավապահների հսկողության ներքո: Դատավորը հայտնել է, որ երկրից երիտասարդների վտարման հարցը կարող է որոշել միայն Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարը: