կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-19 18:56
Քաղաքական

Րաֆֆի Հովհաննիսյանը չարացած է եկել. Գալուստ Սահակյան

Րաֆֆի Հովհաննիսյանը չարացած է եկել. Գալուստ Սահակյան

ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը վաղուց է այցելել Ազատության հրապարակում հացադուլ հայտարարած Րաֆֆի Հովհաննիսյանին: Հիմա էլ, եթե տեսնի, որ իր այցելությունը կնպաստի, որ Հովհաննիսյանն իր առողջությունը չքայքայի, բնականաբար, նրան կայցելի: Այս մասին այսօր ԱԺ-ում Գալուստ Սահակյանը հայտնեց Yerkir.am-ի հարցին ի պատասխան, թե` արդյո՞ք այն ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանը դառնացած էր, թեեւ հացադուլը նոր էր սկսել եւ այնքան սոված չէր:

 

«Հացադուլավորը սոված չի լինում, մի' վիրավորեք Րաֆֆի Հովհաննիսյանին»,- հայտարարեց Սահակյանը: Մեր դիտարկմանը, որ Սերժ Սարգսյանն է ասել, թե` ինչպես կարելի է այցելել աշխարհի վրա դառնացած, չարացած եւ ութ օր սոված մարդուն, Սահակյանը արձագանքեց. «Րաֆֆի Հովհաննիսյանը ոչ թե չարացած է, այլ չարացած էլ եկել էր»: Իսկ թե որտեղի՞ց է չարացած եկել, չգիտի: Չգիտի նաեւ, թե ինչու է եկել: ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարը հայտարարեց, որ հոգեբան չէ` պարզելու համար, թե ով է դառնացած, ով` ոչ, ով` ուրախ, ով` տխուր: