Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
168.am-ի տեղեկություններով` երեկ Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանին պատկանող «Ռենեսանս» ռեստորանում ՀՀԿ-ական պատգամավոր Մուրադ Մուրադյանը մեկ այլ ՀՀԿ-ական պատգամավոր Վահրամ Բաղդասարյանի ուղղությամբ զեյթուն է նետել, ինչին վերջինս պատասխանել է` պղպեղ նետելով, ինչն էլ ուղեկցվել է փոխադարձ հայհոյանքներով, հետո արդեն` ծեծով:
«Անհեթեթ մտածողության արդյունք»,- Yerkir.am-ի հետ զրույցում լուրն այսպես որակեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, ով եւս երեկ այնտեղ է եղել:
Դիտարկմանը, թե, ըստ հրապարակման, պատգամավորները մեկը մյուսի վրա զեյթուն եւ պղպեղ են նետել, Սահակյանն արձագանքեց. «Երբ ինչ-որ մի բան հնարվում է, փորձում են վարդագույն աչքերով ներկայացնել, անհեթեթություն է»:
Նշենք, որ, ըստ նույն հրապարակման, վեճը թեժացել է այն աստիճան, որ Մուրադ Մուրադյանը կանչել է իր մտերիմներին, և նրանք` մոտ 30 հոգով դաժան ծեծի են ենթարկել Վահրամ Բաղդասարյանին:
Սահակյանը հայտարարեց, որ Վահրամ Բաղդասարյանին այսօր տեսել է, հեռախոսով էլ մի քանի անգամ խոսել, ծեծված չէ, եւ տեղեկությունն անհեթեթություն է:
Եթե հավատանք Գալուստ Սահակյանին, կնշանակի, որ Վահրամ Բաղդասարյանի հեռախոսը հասանելի է լինում միայն այն դեպքում, երբ խմբակցության ղեկավարը զանգահարում է: Մնացած դեպքերում` բաժանորդն անհասանելի է: