|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Այսօր «Արամ Խաչատրյան» համերգասրահում, «Երեւանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակներում, տեղի կունենա Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը:
Նվագախմբի դիրիժոր Մայքլ Թիլսոն Թոմասը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ արդեն հասցրել է զգալ, որ հայերը երաժշտություն շատ են սիրում, ինչպես նաեւ կատարման ժամանակ զգում են յուրաքանչյուր նոտան: Ըստ նրա` «Արամ Խաչատրյան» համերգասրահը հիանալի՝ պարզ ու հստակ հնչողություն ունի:
«Այսօր հայկական հիմնն ենք կատարելու: Այնպես չէ, որ ինչ երկիր գնում ենք, տեղի հիմնն անպայման կատարում ենք, բայց Հայաստանի դեպքում՝ այո, որոշեցինք մի անակնկալ մատուցել»,- ասաց դիրիժորը:
Yerkir.am-ի դիտարկմանը` տեղյակ ենք, որ տարիներ առաջ նվագախումբը ինչ-որ համերգի ժամանակ ղեկավարել է Արամ Խաչատրյանը, եւ կուզեինք մանրամասներ իմանալ դրա հետ կապված, նվագախմբի նախագահ Կլեմենս Հելսբերգը նշեց, որ, այո, տասնյակ տարիներ առաջ Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախումբը ղեկավարել է Արամ Խաչատրյանը:
«1961 թվականն էր, եւ Խաչատրյանը երկու համերգ ղեկավարեց, երբ կատարում էինք իր ստեղծագործությունները՝ «Գայանե»-ից մի հատված եւ «Դաշամուրի կոնցերտ թիվ 2»-ը: Մենք նաեւ Հայաստանում Քրիստոնեության ընդունման 1700-ամյակին նվիրված մեր համերգներից մեկի ժամանակ կատարեցինք Սարգիս Ղազարյանի «Ավետիսը»: Համերգը ղեկավարում էր Գերգիեւը»,- ասաց Հելսբերգը: