Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Վատիկանում դեսպանի նշանակումը հետաքրքիր է այն առումով, որ առաջին անգամ Հայաստանը Վատիկանում ոչ թե համատեղության կարգով, այլ հատուկ դեսպան է նշանակում. գրում է «Ժամանակը»:
Կարելի է եզրակացնել, շարունակում է թերթը, որ մեր երկիրն ինչ-ինչ պատճառներով կարևորում է այնտեղ առանձին դեսպան ունենալը: Ինչո՞ւ է ՀՀ-ն կարևորում այդ հանգամանքը: Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանն անկախ ամեն ինչից գտնում է, նշում է «Ժամանակը», որ ՀՀ համար Վատիկանում դեսպան ունենալը ոչ թե կարևոր է, այլ շատ կարևոր է: Նա գտնում է, որ ճկուն դիվանագիտության դեպքում այն կարող է շատ մեծ դեր խաղալ ընդհանրապես միջպետական հարաբերություններում, և Վատիկանի հետ մեր հարաբերությունները պետք է կառուցել լուրջ հիմքերի վրա: Նրա խոսքերով, Ռուսաստանն, օրինակ, Վատիկանում ավանդաբար դեսպաններ է նշանակում լավագույն դիվանագետներին:
Կանադայում ՀՀ նախկին դեսպան Արա Պապյանը նույնպես շատ կարևոր է համարում Վատիկանում առանձին դեսպան ունենալը: Նրա խոսքերով, գրում է թերթը, եթե թեկուզ ՀՀ դեսպանը կարողանա Վատիկանի դիվանագիտական խողովակներով ինչ-որ հայտարարություն տարածել, կամ եթե կարողանա այնքան ճկուն լինել, որ Հռոմի պապը Հայաստանի մասին որևէ դրական հայտարարություն կամ գրառում անի, ապա դա միջազգային քաղաքական ասպարեզում բավականին մեծ ազդեցություն կունենա: Վատիկանը թեև փոքրիկ պետություն է, բայց համաշխարհային թե՜ աշխարհիկ, թե՜ կրոնական քաղաքականության մեջ ազդեցիկ դիրք ունի:
Աշխարհի մոտ 1 մլրդ բնակչություն, Վերջում նշում է «Ժամանակը», կաթոլիկ է: