կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-13 21:12
Քաղաքական

Խաչատուր Սուքիասյանը` Ազատության հրապարակում

Խաչատուր Սուքիասյանը` Ազատության հրապարակում

Քիչ առաջ Րաֆֆի Հովհաննիսյանին էր այցելել նախկին պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանը:

 

Նա նշեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանի մոտ իր այցը պայմանավորված է նրանով, որ եթե հասարակությունը ցանկություն ունի իրեն տեսնել այնտեղ, ինքը պետք է լինի Ազատության հրապարակում: Րաֆֆի Հովհաննիսյանի` հացադուլ հայտարարելու քայլը գործարարը ողջունելի է համարում` նշելով, թե ցանկացած քայլ, որ քաղաքացին ինքն է ընտրում, իր համար ողջունելի է:

 

Ըստ Սուքիասյանի` Հովհաննիսյանն ինքը պետք է ընտրի` հետագայում ինչ քայլեր են անհրաժեշտ անել:

 

«Ես միշտ էլ ժողովրդի կողքին եմ եղել եւ հիմա էլ նրա կողքին եմ: Ցանկանում եմ, որ ՀՀ-ում համակարգերը գործեն, Հայաստանը լինի համակարգային պետություն, սոցիալական խնդիրները լուծվեն, արդյունաբերությունը զարգանա, տնտեսությունը վերելք ապրի, եւ դրանց իրագործման համար ինչ գործիքներ պետք են, պատրաստ եմ ստեղծել, կանգնել այդ «գործիքների» կողքին եւ համակարգել»,- ասաց նա:

 

Հարցին, թե` ՀՀ նախագահ ՍԵրժ Սարգսյանը ի վիճակի՞ է եկող հինգ տարիների ընթացքում Սուքիասյանի նշած բարեփոխումներն իրականացնել, նա պատասխանեց, թե բոլորիս նպատակը պետք է լինի մեկ ժամ առաջ բարեփոխումներ իրականացնելու ծրագիրը սկսելը եւ դրա արդյունքները տեսնելը:

 

Դիտարկմանն ի պատասխան, թե հարցը վերաբերում էր Սերժ Սարգսյանին, Սուքիասյանը նշեց. «Ինձ չի հետաքրքում, թե ում է վերաբերում, ինձ հետաքրքում է մի բան, որ Հայաստանում պետք է ունենանք այդ ամենը` դուք կանեք, ես կանեմ, մյուսը կանի, ես ուղղակի հպարտ եւ ուրախ կլինեմ»: