|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Մամուլում տեղ գտած հրապարակումը, թե գործարար Խաչատուր Սուքիասյանը գլխավորելու է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը չի համապատասխանում իրականությանը: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը`ընդգծելով, որ սա հերթական ապատեղեկատվությունն է: Նա նաեւ տեղեկացրեց, որ Խաչատուր Սուքիասյանը որևէ նախընտրական շտաբ չի ղեկավարելու:
«Առաջիկա ընտրություններին մասնակցության ձեւաչափին Խաչատուր Սուքիասյանը կանդրադառնա հունվարի 20-ից հետո»,-հստակեցրեց Սուքիասյանի մամուլի խոսնակը: