Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
GG-ի հիմնադիր-տնօրեն Խաչատուր Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․
«14 պատճառ սեպտեմբերի 2-ին՝ ժամը 18:00-ին, Ազատության հրապարակում ներկա գտնվելու՝
- հանրահավաքը նվիրված է Արցախին,
եթե մենք անտարբեր չենք, ապա դա պետք է ցույց տանք նախ ինքներս մեզ,
- Արցախի մեր հայրենակիցներն ուշադիր հետևում են Երևանում կատարվող ցանկացած իրադարձության:
Գալով հանրահավաքի դուք ցույց եք տալիս Արցախին, որ նա մենակ չի,
- եթե Արցախին նվիրված հանրահավաքը բազմամարդ է լինում, աշխարհն էլ է դա նկատում և խոսքը "միջազգային հանրության" մասին չէ, այլ որոշում կայացնող կենտրոնների,
- ուժային կենտրոններն օգնում են նրանց, ով ունի կամք, ունի նպատակ, ունի երազանք, պատրաստ է նեղություն կրի իր երազանքի, նպատակի իրագործման համար, դա նման է այն բանի, որ ներդրողները ոչ նվիրված հիմնադիրներով ստարտափներում գումար չեն դնում և հակառակը դնում են այն ստարտապների մեջ, որոնք որ իրենց նպատակին հասնելու համար շատ բաների են պատրաստ,
- գալով Ազատության հրապարակ դուք կհանդիպեք Ձեր նման ոչ անտարբեր, հոգատար մարդկանց, Ձեր հարազատներին և Ձեզ մենակ չեք զգա, հին ընկերներին կտեսնեք, նոր ընկերներ ձեռք կբերեք, սա ազգային networking-ի լավ տեղ է,
- գալով Ազատության հրապարակ մենք մեզ Մեծ Թիմ կզգանք, ամեն մեկս այդ Մեծ Թիմի մի մաս է, անբաժան մաս, դա մեծ հարստություն է, սա պետք է զգալ, դա մեծ հաճույք է,
- շատով Ազատության հրապարակում հավաքվելով մունք մեզ ուժեղ կզգանք (թեև ես ներկա չեմ լինի, բայց մեկ է ուժեղ կզգամ ինձ), մեր առաջ կանգնած խնդիրները հաղթահարելի կթվան և այդպես էլ կա դրանք հաղթահարելի են,
- եթե սեպտեմբերի 2-ին դուք ներկա գտնվեք Ազատության հրապարակում, ապա Ձեր խիղճը չի տանջի, որ կարող էիք գալ, բայց չեկաք, ամեն մեկս հաշիվ ենք, ամեն մեկիս ձայնը, ներկայությունը կարևոր է,
- բազմամարդ հանրահավաքի փաստն ինքն իրենով ինֆորմացիոն պատերազմում մեր տարած հաղթանակը կլինի, եթե գաք այդ հաղթանակը մերը կլինի,
- բազմամարդ հանրահավաքի պարագայում #Արցախ, #հայ, #Հայք բառերը սոցիալական ցանցերում ավելի շատ կերևան, դա փափուկ ուժի օրինակ է,
- ամեն մի մեծ հաղթանակ սկսվում է փոքր հաղթանակներից, ինչի համար չտանել այս փոքր հաղթանակը, եթե դա մեզնից կխլի ընդամենը երկու-երեք ժամ ժամանակ, ներդրումն ու ստացված արդյունքը համեմատական չեն, ստացած արդյունքը շատ ավելի մեծ է,
- Արցախը Մեծ Հայքի տասներորդ նահանգն է, մունք իրավունք չունենք Արցախի համար չպայքարել, մենք չենք կարող դավաճանել ինքներս մեզ, սա պայքարի մի մաս է,
- անձամբ ես Ձեզ շատ շնորհակալ կլինեմ
-
Վերջին պատճառը նշելը թողնում եմ Ձեզ
Փոստեք այս տեքստն ավելացնելով Ձեր ներկա լինելու պատճառը
Սրտիկել և տարածելը շատ-շատ ողջունելի է,
քանի որ մունք գտնվում ենք պատերազմի մեջ, իսկ պատերազմի ընթացքում ինֆորմացիոն պատերազմն անընդհատ պրոցես է, այն երբեք չի կանգնում:
Մունք կանք, պիտ լինենք ու շատ շատանանք»։