Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
«ժամանակ» թերթը գրում է. «Երեկ Գագիկ Ծառուկյանը իրեն պատկանող կոնյակի գործարանում է հավաքել ԲՀԿ 62 կառույցների ղեկավարներին, ԲՀԿ պատգամավորներին ու ցուցումներ տվել, ըստ որի՝ պետք է լծվել նախընտրական ակտիվ աշխատանքներին։ Ծառուկյանը հանձնարարել է՝ հենց այսօրվանից մարզային շտաբերում սկսել աշխատանքները։ ԲՀԿ-ի տեղական կառույցների ղեկավարները Ծառուկյանին խնդրել են համագումար անցկացնել եւ կրկին ստանձնել կուսակցության նախագահի պաշտոնը։ Վերջինս խոստացել է մտածել։
Ի դեպ, «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԲՀԿ շտաբում կարեւոր դերակատարություն է վերապահվելու Վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանին, ով 1998թ. մաս է կազմել իշխանական նախընտրական բոլոր շտաբերին։ Նախօրեին հայտնի դարձավ, որ երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։ Նա էլ լինելու է դաշինքի շտաբի պետը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում