կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-13 10:50
Իրավական

Պաշտպանը դժգոհ է Արդարադատության խորհրդից

Պաշտպանը դժգոհ է Արդարադատության խորհրդից

Արդեն հայտնել էիք, որ փաստաբան Երեմ Սարգսյանը հաղորդում է ներկայացրել ՀՀ Արդարադատության խորհուրդ, Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Յուրիկ Իսկոյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու խնդրանքով: Պատճառը, փաստաբանի բորոշմամբ, իր պաշտպանյալ Արմեն Գասպարյանի գործը քննելիս և լուծելիս դատարանի կողմից թույլ տրված քրեական և քրեադատավարական օրենքների նորմերի ակնհայտ և կոպիտ խախտումներն են:

 

Սակայն դրանից շուրջ երկու ամիս անց էլ այդ հաղորդման ընթացքի վերաբերյալ որևէ տեղեկություն չի հայտնվել: Այդ կապակցությմաբ պաշտպանը համապատասխան հարցում է ներկայացրել ՀՀ արդարադատության խորհուրդ` խնդրելով հայտնել, թե նշված հաղորդման քննարկումն ինչ փուլում է, դատավոր Յուրիկ Իսկոյանի նկամամբ կարգապահական վարույթ հարուցվել է, թե` ոչ: Եթե հարուցվել է, ապա Խորհուրդն այդ կապակցությամբ համապատասխան որոշում կայացրել է, թե` ոչ:

 


Ի պատասխան վերջին հարցմանը արդարադատության խորհրդի աշխատակազմի ղեկավար Շողեր Վարդանյանը հայտնել է, որ Գասպարյանի քրեականգործը ներկայումս գտնվում է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում` քննության փուլում, ուստի ՀՀ դատական օրենսգրքի 11-րդ հոդվածի համաձայն` արդարադատություն և օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս դատավորի գործունեությանը օրենքով չնախատեսված միջամտությունն արգելվում է:

 


Պաշտպանիի բնորոշմամբ ՀՀ արդարադատության խորհուրդը խուսափել է ներկայացված վերջին դիմումին սպառիչ պատասխան տալուց:
Ըստ նրա՝ նման պատասխանը բացարձակապես չի բխում ՀՀ Սահմանադրությունից և օրենքներից և հարիր չէ նաև մի այնպիսի հեղինակավոր կառույցի, ինչպիսին է ՀՀ արդարադատության խորհուրդը:

 


Քանի որ Ե. Սարգսյանը ՀՀ արդարադատության խորհրդին դիմելուց բացի, համապատասխան դիմումներ էր ներկայացրել նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին և ՀՀ արդարադատության նախարարին, որպեսզի նրանք նույնպես դատավոր Յուրիկ Իսկոյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ հանդես գան, ուստի ՀՀ արդարադատության խորհրդի աշխատակազմի ղեկավարի վերը նշվածգրության պատճենն ուղարկել է նաև ՄԻՊ-ին և ԱՆ-ին` խնդրել է սահմանված կարգով արձագանքել ՀՀ արդարադատության խորհրդի աշխատակազմի ղեկավար Շողեր Վարդանյանի` պատասխան գրությանը:


Հիշեցնենք, որ Արմեն Գասպարյանը նախորդ տարվա հոկտեմբերի 5-ին Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու, ապօրինի կերպով զենք կրելու և պահելու համար դատապարտվել է 5 տարվա ազատազրկման: Սակայն Գասպարյանի պաշտպան Երեմ Սարգսյանի խոսքով դատախազության աշխատակիցների և դատավորի կողմից քրեական գործը քննելիս թույլ են տրվել օրենքի ակնհայտ և կոպիտ խախտումներ, նրանց կողմից կայացվել են նախադեպը չունեցող ապօրինի որոշումներ: