կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-11 21:30
Աշխարհ

Պորտուգալիան տնտեսական հետընթաց է ապրում

Պորտուգալիան տնտեսական հետընթաց է ապրում

Պորտուգալիայի տնտեսությունը վերջին 37 տարիների ընթացքում առաջին անգամ գտնվում է ամենախորը հետընթացի մեջ: Associated Press-ի գրում է, որ ըստ երկրի վիճակագրական ծառայության` տնտեսական աճն անցյալ տարի նվազել է 3.2 տոկոսով, ինչը ամենակտրուկ անկումն է` սկսած 1975 թվականից:

 

Պորտուգալիան փորձում է միջոցներ ձեռք առնել, որպես կանխի այս խորացումը, մասնավորապես` հարկերի բարձրացման և աշխատավարձերի ու թոշակների կրճատման միջոցով:

 

 Այսպիսով պետությունը փորձում է կատարել նաև իր պարտավորությունները միջազգային վարկատուների առջև, որոնցից 78 միլիարդ եվրոյի վարկ է վերցրել 2011-ի մայիսին:

 

Վիճակագրական ծառայությունը հայտնել է նաև, որ տնտեսական նման անկման պատճառը արտահանման ծավալների նվազումն է` 3.8 տոկոս:  Ներկայումս Պորտուգալիան Եվրոպայում երրորդ երկիրն է գործազրկության մեծ թվով` 17.6 տոկոս:

 

2011-ին ՀՆԱ-ն նվազել է 1.6 տոկոսով, իսկ 2012-ին` 2 տոկոսով: