Փոխարժեքներ
22 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.85 |
EUR | ⚊ | € 450.23 |
RUB | ⚊ | ₽ 4.5938 |
GBP | ⚊ | £ 516.62 |
GEL | ⚊ | ₾ 139.96 |
Պորտուգալիայի արտաքին գործերի նախարար Պաուլո Ռանգելը հայտարարել է, որ իր երկիրը ճանաչել է Պաղեստինի Պետությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը։
«Պաղեստինի Պետության ճանաչումը Պորտուգալիայի արտաքին քաղաքականության հաստատուն, անփոփոխ և հիմնարար գծի իրականացումն է», – ՄԱԿ-ում Պորտուգալիայի մշտական առաքելության կենտրոնակայանում լրագրողներին ասել է Ռանգելը։
Նրա խոսքով՝ Պորտուգալիան պաշտպանում է պաղեստինա-իսրայելական հակամարտության՝ երկու պետության սկզբունքով կարգավորումը՝ որպես արդար և երկարատև խաղաղության միակ ճանապարհ։
«Հրադադարը հրատապ է»,- նշել է նա՝ հավելելով, որ ՀԱՄԱՍ-ը չի կարող որևէ տեսակի վերահսկողություն ունենալ Գազայում կամ դրանից դուրս։ Նա պահանջել է նաև ազատ արձակել բոլոր պատանդներին։
Ռանգելը նաև նշել է, որ Պաղեստինի Պետության ճանաչումը «չի վերացնում Գազայում տիրող մարդասիրական աղետը»։ Նա դատապարտել է այնտեղ տարածված սովը, ավերածությունները և «իսրայելական բնակավայրերի ընդլայնումն Արևմտյան ափին»։
Պաղեստինը ճանաչել են նաև Մեծ Բրիտանիան, Կանադան և Ավստրալիան։
Al Jazeera-ի փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի 193 անդամ երկրներից Պաղեստինի Պետությունը 1967 թվականի սահմաններով ճանաչած երկրների թիվը գերազանցել է 150-ը։