կարևոր
460 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-08 23:29
Աշխարհ

Պորտուգալիան ԱՄՆ-ի համար դեպի Եվրոպա տանող իդեալական դարպաս է. Ռուբիո

Պորտուգալիան ԱՄՆ-ի համար դեպի Եվրոպա տանող իդեալական դարպաս է. Ռուբիո

Իսլանդիա և Հունաստան կատարած այցերից հետո ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կարճատև կանգառ է կատարել Պորտուգալիայում, որտեղ հանդիպել է վարչապետ Լուիշ Մոնտենեգրոյի և արտաքին գործերի նախարար Պաուլու Ռանժելի հետ։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը։

Ռուբիոն Պորտուգալիան բնութագրել է որպես իդեալական դարպաս՝ ամերիկյան ՏՏ ընկերությունների համար եվրոպական շուկա մուտք գործելու տեսանկյունից՝ շնորհիվ լավ զարգացած ցանցի։ Պորտուգալիայում ամերիկյան ներդրումների ծավալը գերազանցել է 20 միլիարդ դոլարը։ Բացի այդ, երկիր այցելող օտարերկրյա զբոսաշրջիկների շարքում ամերիկացիները զբաղեցրել են երրորդ տեղը։

Մարկո Ռուբիոյի այցը ցույց է տվել Դոնալդ Թրամփի վարչակազմի վճռականությունը՝ վերափոխելու եվրոպացի գործընկերների հետ հարաբերությունները՝ նրանցից պահանջելով պաշտպանական ոլորտում ավելի մեծ ինքնավարություն և միաժամանակ առաջարկելով խորը տնտեսական ու տեխնոլոգիական ինտեգրում՝ ի պատասխան Չինաստանի, Ռուսաստանի և Իրանի կողմից ստեղծված գլոբալ մարտահրավերների։