|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.5 |
| EUR | ⚊ | € 433.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.4106 |
| GBP | ⚊ | £ 501.32 |
| GEL | ⚊ | ₾ 138.5 |
«Ժառանգություն» կուսակցության համակիր, բլոգեր Իզաբելլա Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ երեկ` երեկոյան 9-ին, իր հայրիկին են այցելել ինչ-որ անձինք (ոստիկանության աշխատակիցներ կամ թաղային լիազորներ) ու հարցրել, թե տանը զենք կա՞:
Աբգարյանը պարզաբանել է, որ իր գրառման նպատակն այն, որ պարզի` «… կա՞ն մարդիկ, ում այս օրերին ոստիկանությունից (թաղային լիազոր) այցելել են և հարցրել, թե քանի՞ հոգի է բնակվում և արդյո՞ք տանը կա զենք-զինամթերք:… երեկոյան 9-ին այցելելով հայրիկիս՝ խեղճ մարդու շաքարն են բարձրացնում... Ուզում եմ պարզել սա համատարա՞ծ է, թե՞ միայն նրան են այցելել»:
Իզաբելլան իր վրդովմունքն է արտահայտում և գրում. «Ինձ ինչ ուզում են` անեն, հարազատներիս թող չանհանգստացնեն»: