|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
59 տարեկան հասակում կյանքին հրաժեշտ է տվել Վենեսուելայի նախագահ Հուգո Չավեսը: Այս մասին ազգային հեռուստաընկերության եթերում հայտարարել է երկրի փոխնախագահ Նիկոլաս Մադուրոն. հայտնում է euronews-ը:
Չավեսը 2011թ. հունիսին քաղցկեղի հեռացման նպատակով վիրահատություն էր տարել, որից հետո մի քանի ամիս անց բժիշկները նոր ուռուցք էին հայտնաբերել: 2012թ. փետրվարին Կուբայում երկրորդ վիրահատությունը, ինչպես նաև ճառագայթային թերապիայի կուրսերնայդպես էլ արդյունք չտվեցին, և նա անցյալ տարվա դեկտեմբերին երրորդ անգամ վիրահատվեց: