|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Պերուի նախագահական ընտրություններում հաղթել է ձախ ուժերի ներկայացուցիչ, պաշտոնաթող փոխգնդապետ Օլյանտո Ումալան` նախնական տվյալներով` հավաքելով ձայների 50,5 տոկոսը: Մարդու իրավունքների խախտման համար ազատազրկված նախկին նախագահ Ալբերտո Ֆուխիմորիի դստեր` Կեյկոյի օգտին քվեարկել է ընտրողների 49,5 տոկոսը. տեղեկացնում է France Presse-ը:
Ի դեպ, Ումալան մշտապես բացեիբաց հիացել է Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսով եւ նրա հետ բարեկամական հարաբերությունների մեջ է:
Պերուացի գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Մարիո Վարգաս Լյոսան, որը Ումալայի եւ Ֆուխիմորիի պայքարի առաջին փուլը անվանել էր «ընտրություն քաղցկեղի եւ ՁԻԱՀ-ի միջեւ», կոչ էր արել քվեարկել Ումալայի օգտին, «փրկել ժողովրդավարությունը», քանի որ աջ Ֆուխիմորին, նրա կարծիքով, միայն կվերականգներ հոր ավտորիտար-օլիգարխիկ վարչակազմը: Սակայն որոշ վերլուծաբաններ երկյուղում են, որ Ումալան էլ հնարավոր է բռնապետ դառնա: