|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Այսօր` մարտի 3-ին, Բրյուսելի Սուրբ Մարիամ-Մագդաղենացի Հայ Առաքելական եկեղեցում Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակի Բենելուքսի փոխանորդ Զատիկ վարդապետ Ավետիքյանը պատարագ է մատուցել` ի հիշատակ սումգայիթյան նահատակների: Պատարագին ներկա են եղել Բելգիայում, Եվրամիությունում և ՆԱՏՕ-ում հավատարմագրված հայ դիվիանագիտական կորպուսի անդամներ, համայնքային կառույցների ղեկավարներ և հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ: Այս մասին գրում է news.am-ը:
Ավելի վաղ` փետրվարի 27-ին, Բելգիայի Հայ դատի հանձնախումբն ու «Հայասա» հայ ուսանողների միությունը, ի հիշատակ սումգայիթյան ոճրագործության զոհերի, կազմակերպել էին բողոքի ցույց Բելգիայի Թագավորությունում Ադրբեջանի դեսպանատան առջև: Ակցիային հաջորդել էր ներկաների երթը դեպի Բրյուսելի կենտրոնական հրապարակներից մեկում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարը: Հուշակոթողի մոտ Բելգիայում ՀՀ դեսպան Ավետ Ադոնցն ու ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար Արմեն Եդիգարյանը, համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ միասին, զետեղել էին ծաղկեպսակներ: Այնուհետև տեղի էր ունեցել ոգեկոչման արարողություն, որին հաջորդել էր Բելգիայում ՀՀ դեսպանի ելույթը: