|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
TNS-Sofres կազմակերպությունը ֆրանսիական «Ֆիգարո» պարբերականի պատվերով կատարել է ուսումնասիրություն, որի արդյունքում պարզվել է, որ 1981 թվականից ի վեր ֆրանսիացիների կողմից ամենաչսիրված նախագահը Ֆրանսուա Հոլանդն է:
Բանն այն է, որ փետրվարին տեղի ունեցած տնտեսական անկման պատճառով մեծաթիվ ֆրանսիացիներ գործազուրկ են դարձել, իսկ Հոլանդի վարկանիշը 30 տոկոսով անկում է ունեցել նախագահ դառնալուց ընդամենը 9 ամիս անց:
Հոլանդը դեռևս չի կատարել իր խոստումներից որևէ մեկը` կապված ՀՆԱ-ի, տնտեսական աճի, բյուջեի դեֆիցիտի նվազման հետ: Նրան ավելի շատ քննադատում են նոր աշխատատեղեր չստեղծելու համար:
Աղբյուր` Gazeta.ru