|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Հոլանդը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման օրը` ապրիլի 24-ին, մտադիր է այցելել Հայաստան: Այս մասին գրում է «Հյուրիեթ» թուրքական պարբերականը: Հաղորդվում է, որ Հոլանդն ընդունել է 2012թ. նոյեմբերին Փարիզ մեկնած ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի` Հայաստան այցելելու հրավերը:
«Հյուրիեթ»-ը նաեւ նշում է, որ Ֆրանսիայի նախագահը պատրաստվում է «Ցեղասպանության վերաբերյալ ուժգին մեսիջ» հղել Ֆրանսիայի հայկական համայնքին մինչեւ 2014 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները:
Թուրքական պարբերականն այս տեղեկությունը հաղորդում է` հղում տալով Ելիսեյան պալատի իր աղբյուրներին: Հայկական կողմից դեռեւս որեւէ պաշտոնական հայտարարություն չկա: Հոլանդի` Երեւան այցելելու մասին տեղեկատվություն չկա նաեւ ֆրանսիական մամուլում: