կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-01 11:52
Հասարակություն

Մարտի 1-ը քաղպաշտպանության համաշխարհային օրն է

Մարտի 1-ը քաղպաշտպանության համաշխարհային օրն է

Մարտի 1-ը Քաղպաշտպանության համաշխարհային օրն է:

 

ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ այդ կապակցությամբ այսօր` ժամը 16.00-ին, Հայաստանի ազգային գրադարանում կանցկացվի «Հայաստանի ազգային գրադարանում անձնակազմի և այցելուների պաշտպանության միջոցառումների կազմակերպումը հրդեհի դեպքում» թեմայով ցուցադրական ուսումնավարժություն:

 

Միջոցառմանը ներկա կլինի ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը։

 

1994 թ. ապրիլից Հայաստանը ևս Քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության (ՔՊՄԿ) անդամ է։ Այդ օրը հանրապետության ամբողջ տարածքում կազմակերպվում են օրվա խորհրդին նվիրված բազմազան միջոցառումներ, որոնց լուսաբանումը կօգնի բարձրացնել մեր համաքաղաքացիների իրազեկվածությունն ու պատրաստվածությունն արտակարգ իրավիճակներին: