Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Պոեզիայի համաշխարհային օրն է: Այս կապակցությամբ Վահան Տերյանի արձանի մոտ ժամը 14:00-ին ՀԳՄ-ն կազմակերպել է մեծ միջոցառում:
Նշենք, որ 1999 թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի 30-րդ վեհաժողովի ժամանակ որոշում ընդունվեց` յուրաքանչյուր տարի մարտի 21-ը տոնել որպես Պոեզիայի համաշխարհային օր: Օրվան նվիրված տոնական առաջին հանդիսությունը նշվել է Փարիզում:
«Պոեզիան կարող է պատասխան դառնալ ժամանակակից մարդու առջեւ ծառացած ամենասուր եւ ամենախոր հոգեւոր խնդիրներին, սակայն դրա համար անհրաժեշտ է պոեզիայի վրա բեւեռել հասարակության հնարավորին չափ լայն շերտերի ուշադրությունը»,- ասվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշման մեջ:
Այդ օրը, ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի, կոչված է զանգվածային լրատվության միջոցների կողմից պոեզիայի` իբրեւ մարդկանց առջեւ բացված իրական ժամանակակից արվեստի կերպարի ստեղծմանը:
Բացի այդ, Պոեզիայի համաշխարհային օրը պետք է հանրությանը ներկայանալու հնարավորություն ընձեռվի փոքր հրատարակչություններին, որոնց ջանքերի շնորհիվ են ընթերցողին հասանելի դառնում ժամանակակից բանաստեղծների ստեղծագործությունները:
Ի դեպ, ամենահին բանաստեղծություն-հիմները ստեղծվել են մ.թ.ա. 23-րդ դարում: Հեղինակը բանաստեղծուհի Էն Հեդու Անան է` աքքադական Սարգոն արքայի դուստրը: