Փոխարժեքներ
21 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.51 |
EUR | ⚊ | € 449.98 |
RUB | ⚊ | ₽ 4.8075 |
GBP | ⚊ | £ 522.85 |
GEL | ⚊ | ₾ 142.19 |
Իսպանիայի Արքայական գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում իրենց երկրորդ հանդիպումն անցկացրին Մադրիդի «Ռեալ»-ն ու կատալոնական «Բարսելոնա»-ն:
«Կամպ Նոու» մարզադաշտում կապտանռագույները ցավալի պարտություն տարան` 1:3 հաշվով: Կարծես, ամեն ինչ ճիշտ էր հաշվարկված սերուցքայինների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյի կողմից: Անցյալի դասերը լավ սերտել էր:
Հանդիպման 13-րդ րոպեին Պիկեն խախտեց կանոնները սեփական տուգանային հրապարակում, և նշանակվեց 11 մ հարված, որն անվրեպ իրացրեց Կրիշտիանու Ռոնալդուն: Սակայն դա Ռոնալդուի վերջին գոլը չեղավ այդ հանդիպման ժամանակ:
57' Ռոնալդուն ձևակերպեց դուբլ:
Խաղի 68' Մեզութ Օզիլը իրացրեց նշաակված անկյունայինը, որը Վարանը եզրափակեց գոլով` 0:3:
Հիմնական ժամանակի համարյա վերջին` 89' Խորդի Ալբան խփեց տան տերերի հեղինակության գնդակը:
Հիշեցնենք, որ «Սանտիագո Բերնաբեու»-ում թիմերի առաջին հանդիպումը ավարտվել էր 1:1 հաշվով:
Այսպիսով` Արքիայական գավաթի եզրափակչում «Ռեալ»-ը կհանդիպի «Սևիլիա» - «Աթլետիկո Մադրիդ» զույգի հաղթողի հետ: