կարևոր
28021 դիտում, 3 ամիս առաջ - 2024-08-06 21:05
Աշխարհ Սպորտ

Արթուր Ալեքսանյանը Օլիմպիական խաղերի եզրափակիչում է

Արթուր Ալեքսանյանը Օլիմպիական խաղերի  եզրափակիչում է

Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի, Եվրոպայի 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը կպայքարի կրկնակի օլիմպիական չեմպիոնի տիտղոսի համար:

Փարիզում անցկացվող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի 97 կգ քաշայինների կիսաեզրափակիչում Արթուր Ալեքսանյանը գոտեմարտեց աշխարհի չեմպիոն, Պանամերիկյան խաղերի չեմպիոն, Պանամերիկյան առաջնության հաղթող, կուբացի Գաբրիել Ալեխանդրո Ռոսիլյո Կինդելանի հետ եւ հաղթեց 5:3 հաշվով:

Առաջին մրցափուլում Արթուր Ալեքսանյանը պասիվություն ստացավ եւ գորգի մրցավարը նստեցրեց պարտեր: Կուբացի ըմբիշին հաջողվեց գլորում կատարել բայց հայտնվեց Արթուր Ալեքսանյանի տակ: Օլիմպիական չեմպիոնը երկու գլորումով հաշիվը դարձրեց 5:3 իր առավելությամբ:

Երկրորդ մրցափուլում Արթուր Ալեքսանյանը ոչ մի հնարավորություն չտվեց մրցակցին եւ հաղթեց 5:3 հաշվով:

Արթուր Ալեքսանյանն ու Գաբրիել Կինդելանը նախորդ անգամ մրցագորգում հանդիպել էին 2023 թվականին Բելգրադում անցկացված աշխարհի առաջնության եզրափակիչում, որտեղ օլիմպիական չեմպիոնը պարտվել էր 3:3 հաշվով՝ կուբացու առավելությամբ: Աշխարհի առաջնության եզրափակիչ գոտեմարտի վերջին վայրկյաններին 3:1 հաղթելիս, կուբացի ըմբիշը երկու միավորանոց հնարքով հավասարեցրել էր հաշիվը:

Փարիզի մրցագորգում Արթուր Ալեքսանյանը նախքան այս երկու հաղթանակ էր տարել: 1/8 եզրափակիչում 9:0 հաշվով ժամանակից շուտ հաղթլ է Հարավայի Կորեայի ներկայացուցիչ Սինջուն Կիմին, քառորդ եզրափակիչում, գերլարված պայքարում 9:5 հաշվով առավելության է հասել Ուզբեկստանի ներկայացուցիչ Ռուստամ Ասակալովի նկատմամբ:

Արթուր Ալեքսանյանը Լոնդոն-2012-ի բրոնզե մեդալակիր է, Ռիո-2016-ի ոսկե եւ Տոկիո-2020-ի արծաթե մեդալակիր: Փարիզ-2024-ն Ալեքսանյանի չորրորդ Օլիմպիական խաղերն են: