|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.04 |
| EUR | ⚊ | € 444.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.9004 |
| GBP | ⚊ | £ 510.36 |
| GEL | ⚊ | ₾ 141 |
Աշխարհի երկրորդ ուժեղագույն թենիսիստ Նովակ Ջոկովիչը հեշտությամբ դուրս է եկել Բելգրադում այս օրերին անցկացվող Serbia Open-2011 մրցաշարի կիսաեզրափակիչ փուլ։
Քառորդ եզրափակիչում 23-ամյա Նովակը երկու սեթերի արդյունքում 6։3, 6։2 հաշվով առավելության է հասել Սլովենիայի ներկայացուցիչ 24-ամյա Բլաժեն Կավչիչի նկատմամբ։ Հանդիպումը տևել է 1 ժամ 25 րոպե։
Կիսաեզրափակիչում Նովակը ուժերը կչափի իր հայրենակից Յանկո Տիպսարևիչի հետ, ով ավելի վաղ առավելության էր հասել հնդիկ Սոմդիվ Դեւերմանի նկատմամբ՝ 6։3, 3։6, 6։4։