|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Երեկ Փարիզի Ազգային ասամբլեայում ադրբեջանցիները ծեծկռտուք են սարքել հայերի և ֆրանսիացի պատգամավորների հետ. հաղորդւոմ է АПА-ն:
Ազգային ասամբլեայում հայկական համայնքի ներկայացուցիչները մի քանի ֆրանսիացի պատգամավորների հետ միջոցառում էին կազմակերպել «Սումգայիթյան դեպքերից 25 տարի անց» խորագրով, որի ընթացքում ելույթ է ունեցել հայամետ պատգամավոր Ֆրանսուա Ռոշեբլոունը:
Ֆրանսիայում սովորող երկու ադրբեջանցի ուսանողներ, ներկայանալով միջոցառմանը, սկսել են բարբաջել` կրկնելով Խոջալուի դեպքրի` ադրբեջանական կողմի ստահոդ պատմությունները, հատկապես այն բանից հետո, երբ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են Սումգայիթում զոհված հայերի հիշատակը:
Ըստ ադրբեջանական АПА գործակալության` ադրբեջանցի ուսանողները ոտքի չեն կանգնել և ասել են, թե իրենք «Խոջալուի զոհերի հիշատակը» միայն կհարգեն, ինչից հետո ծեծկռտուք է եղել նրանց, հայերի և ֆրանսիացի պատգամավորների միջև:
Դեպքի վայր են ժամանել շտապ օգնության աշխատակիցները, ովքեր առաջին օգնություն են ցուցաբերել տուժածներին: