Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ ոստիկանությունը հրապարակում է ՀՀ նախագահական ընտրությունների (հետընտրական) ժամանակահատվածում կատարված ընտրախախտումների դեպքերով ոստիկանության կողմից կատարվող քննությունների արդյունքները (19.02.2013 թ. ժամը 08:00-ից 25.02.2013 թ. ժամը 11:00-ի դրությամբ):
Ընտրախախտումների վերաբերյալ ստացված տեղեկություններով՝ 25.02.2013 թ. ժամը 11:00-ի դրությամբ քննարկման փուլում է գտնվում 71 դեպք, որից 15 դեպքերը վերաբերվում են ընտրակաշառքներին, 24-ը` մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն ընտրելուն, 13-ը` քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելուն, 5-ը` ընտրատեղամասում կատարված վիճաբանությանը և սպառնալիքին, 4-ը` քվեարկության գաղտնիությունը խախտելուն, 4-ը` ընտրությունները կամ քվեարկության արդյունքները կեղծելուն, 2-ը` ընտրական հանձնաժողովի աշխատանքներին ու դիտորդի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելուն և 4 այլ խախտումներ` կապված ընտրացուցակների անճշտությունների և ընտրական հանձնաժողովների աշխատանքի հետ:
Նշված 71 ահազանգերից 40-ը ստացվել է Երևան քաղաքում, իսկ 31-ը` մարզերում: Ստացված ահազանգերով և դեպքերով համապատասխան ստորաբաժանումների կողմից կատարվում են ստուգումներ և նախապատրաստվում են նյութեր:
Նշված 71 դեպքերից 20 նյութով որոշում է կայացվել` քրեական գործի հարուցումը մերժելու մասին և 11 նյութեր եզրակացությամբ շարք են կցվել` թողնվելով անհետևանք, 3 նյութ ուղարկվել է ՀՔԾ: