|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Ազատության հրապարակում հայտնեց ժողովրդին, թե ինչ են խոսել ինքն ու Սերժ Սարգսյանը նախագահական նստավայրում:
«Ես գնացի Սերժ Սարգսյանի մոտ, որովհետև հարգանք ունեմ, ես սեփական հայրենիքում վախ չունեմ: Ասացի՝ ճանաչեք ժողովրդի հաղթանակը, Սարգսյանն ասաց՝ ոչ, ասացի` շամպայն խմելու փոխարեն նոր ընտրություն, ասաց՝ ոչ»,- ներկայացրեց Րաֆֆի Հովհաննիսյանը` հավելելով, որ մերժվեց նաեւ իր` 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգով նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնելու առաջարկը:
Խոսելով իրենց հետագա անելիքների մասին` «Ժառանգության» առաջնորդն ասաց, որ առաջիկայում պայքարը տանելու է հանդարտ, Սահմանադրությանը համապատասխան, հետեւողական:
«Այս ժողովրդական շարժումը չի մարելու, մենք գնալու ենք մինչև հաղթանակ»,- հայտարարեց նա:
Վաղը Հովհաննիսյանը կմեկնի Աշտարակ, Վանաձոր, Գյումրի, իսկ կիրակի օրը` ժամը 15:00-ին` հանրահավաք Ազատության հրապարակում: