|
Փոխարժեքներ
20 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.15 |
| EUR | ⚊ | € 421.97 |
| RUB | ⚊ | ₽ 5.0095 |
| GBP | ⚊ | £ 487.28 |
| GEL | ⚊ | ₾ 138.92 |
Ազատության հրապարակում սկսվել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքը: Առաջինը ելույթ ունեցավ «Ժառանգության» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը և խնդրեց ժողովրդին չբարձրանալ հրապարակի արձանների պատվանդաններին:
«Իշխանություններն արդեն հուշարձանների պատվանդաններին են հղում կատարում, որովհետև չգիտեն` ինչ անել: Հարգելի ժողովուրդ, իջեք այդ պատվանդաններից, հարգենք ոստիկանների պահանջը»,- ասաց նա:
Իր խոսքում Մարտիրոսյանն ասաց, որ այժմ հանրահավաք է անցկացվում նաև Արտաշատում ու Կապանում: Երկու օր առաջ էլ մեծ հանրահավաքներ են եղել Լոս Անջելեսում, Փարիզում:
«Սփյուռքի հայությունը մեզ հետ է և պահանջում է նոր ընտրություններ»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը` նշելով, որ իր ձեռքում են Սփյուռքի այն ՀԿ-ների բողոք-նամակները, որոնք ուղղված են կեղծ ընտրությունների արդյունքների դեմ:
