|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
ԱՄՆ իշխանությունները Հայաստանից ներգաղթած երկու անձի են որոնում, որոնք մեղադրվում են առողջապահության ոլորտում խոշոր մեքենայություններ իրականացնելու մեջ. գրում է Glendale News-Press-ը:
Անուշ Սահակյանը և Կարո Գոտի Բլղոյանը մեղադրվում են Հարավային Կարոլինա նահանգում կեղծ հիվանդանոցի միջոցով գումարներ շորթելու մեջ: Գոյություն չունեցող հիվանդանոցի փաստաթղթերով նրանք կեղծ հաշիվներ են ներկայացրել Medicare ընկերությանը` պահանջելով «հաճախորդներին» սպասարկելու դիմաց վճարել 1,1 մլն դոլար: Ընկերությունը վճարել է գումարը, սակայն հետո սկսվել է հետաքննություն, որի արդյունքում էլ բացահայտվել է կեղծարարությունը: