|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.62 |
| EUR | ⚊ | € 445.68 |
| RUB | ⚊ | ₽ 4.7923 |
| GBP | ⚊ | £ 505.75 |
| GEL | ⚊ | ₾ 140.96 |
Լոս Անջելեսի դաշնային դատարանը նրանց դեմ 132 կետից բաղկացած մեղադրական եզրակացություն է կազմել, համաձայն որի` հայերը մեղադրվում են մոտ 2000 մարդու անձնական տվյալներ գողանալու մեջ: Այդ մարդիկ հիմնականում թոշակառուներ են և անօթևաններ: Հանցագործներն այդ տվյալները հարկերի վերադարձման համար էին օգտագործում, որի ընդհանուր գումարը մոտ 10 միլիոն դոլար է:
Ձերբակալված հայերն են` 47-ամյա Աշոտ Կարապետյանը (Հյուսիսային Հոլիվուդ), 33-ամյա Սուրեն Համբարյանը (Հյուսիսային Հոլիվուդ), 33-ամյա Արտակ Բերբերյանը (Վան Նայս), 47-ամյա Վիգեն Ծատուրյանը (Սան Վելի), 33-ամյա Արմեն Բերբերյանը (Վան Նայս), 30-ամյա Արման Զարգարյան (Գրանդ Հիլ):
Մյուս կասկածյալները` 33-ամյա Հակոբ Կանտրդզյանը և 31-ամյա Դավիդ Սամսոնյանը, հետախուզման մեջ են: