|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Ուկրաինայի 1994-2005 թթ. նախագահ Լեոնիդ Կուչման օդանավակայանում ձերբակալվել է այն պահին, երբ փորձում էր հեռանալ երկրից: «Ռիա Նովոստի» գործակալության հաղորդմամբ` Կուչման մեղադրվում է հետաքննող լրագրող Գեորգի Գոնգաձեի սպանության մեջ: «Ուկրաինսկայա պրավդա» լրատվական կայքի հիմնադրին սպանված էին գտել 2000թ. դեկտեմբերին: Գոնգաձեն հայտնի էր Կուչմայի հասցեին սուր քննադատությամբ, սակայն նախկին նախագահը հերքում է իր դեմ հնչեցրած մեղադրանքները:
Մինչդեռ նախկին ոստիկանը, ով ցմահ ազատազրկման էր դատապարտվել լրագրողի սպանությունն իրականացնելու համար, հայտարարել է, որ գործել է նախկին վարչապետի եւ նախկին նախագահի հրահանգով:
Վարչապետն արդեն մահացել է, իսկ թե ինչ ճակատագիր է սպասվում Կուչմային, դեռ հստակ չէ: