կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-14 14:07
Քաղաքական

Ինձ կոշտ ձերբակալեցին, ունեմ վնասվածքներ. Ռուբեն Մելիքյան

Ինձ կոշտ ձերբակալեցին, ունեմ վնասվածքներ. Ռուբեն Մելիքյան

Արցախի նախկին ՄԻՊ, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, որին քիչ առաջ ԱԱԾ–ի մոտից բերման ենթարկեցին, իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ինձ կոշտ ձերբակալեցին։ Ունեմ վնասվածքներ։

ԼՐԱՑՈՒՄ. Թեթեւ է։ Բան չկա»։

Նշենք, որ ԱԱԾ–ի մոտ մեծաքանակ ոստիկանական ուժեր կան։ Նրանք պատ են կազմել և թույլ չեն տալիս, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի աջակիցները մտենան ԱԱԾ շենքին։

Քաղաքացիները ցուցապաստառներով կանգնել են դիմացի մայթին և վանկարկում են՝ «Ծառուկյան», «Նիկոլ, հեռացիր», «Ծառուկյան, վարչապետ»։

Ոստիկաններն անընդհատ հորդորում են հավաքվածներին պահպանել սոցիալական հեռավորություն։

Նշենք, որ ոստիկանությունը խոչընդոտում է ԶԼՄ ներկայացուցիչների աշխատանքը: Նրանք թույլ չեն տալիս լրագրողներին եւ օպերատորներին մոտենալ այն մայթին, որտեղ ակցիայի մասնակիցներն են:

Նշենք, որ Ծառուկյանին կանչել են ԱԱԾ՝ հարցաքննության։ ԱԱԾ–ն երկու հաղորդագրություն է տարածել՝ Ծառուկյանին առնչվող քրեական գործերի առնչությամբ։ Ծառուկյանն ու ԲՀԿ անդամները հայտարարել են, որ սա քաղաքական հետապնդում է։