կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-20 17:21
Քաղաքական

Ոչ մի Րաֆֆի, ոչ մի Սերժ, Ռոբերտ եւ Լեւոն, այլ` Հայաստան

Ոչ մի Րաֆֆի, ոչ մի Սերժ, Ռոբերտ եւ Լեւոն, այլ` Հայաստան

Քիչ առաջ սկսվեց «Ժառանգություն» կուսակցության ղեկավար, ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի կազմակերպած հանրահավաքը:

 

Հովհաննիսյանին ժողովուրդը դիմավորեց «Րաֆֆի, Րաֆֆի» վանկարկումներով, սակայն Հովհաննիսյանն ասաց. «Ոչ մի Րաֆֆի, ոչ մի Սերժ, ոչ մի Ռոբերտ եւ Լեւոն, այլ` Հայաստան: Մեզնից բարձր մեր պետությունն է, մեր դրոշը եւ մեր ազգը: Ինձանից սկսած` բոլորս պետք է պատասխան տանք մեր ամեն մի քայլի համար»:

 

Ըստ Հովհաննիսյանի` սա սիրո պայքար է, եւ սերը հաղթելու է ատելությանը:

 

Նա հայտարարեց, որ եթե մինչև ժամը 6-ը Սերժ Սարգսյանը չգա` ժողովրդից ներողություն խնդրելու, պատասխան է տալու Հայաստանի օրենքի առաջ: «Դուք պատրա՞ստ եք երկարատև պայքարի»,-հարցրեց նա:  «Այոոոոոոոոոոոոոոո»,- հնչեց պատասխանը: