|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Երբ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը շուրջօրյա հանրահավաքի օրերին այցելեց ՀԱԿ առաջնորդ Տեր-Պետրոսյանին, մամուլում բուռն քննարկում ծավալվեց. ոմանք դա որակեցին ՀԱԿ-ի հաղթանակ, թե, տեսեք-տեսեք, Րաֆֆին իր ոտքով է գնացել, ոմանք էլ դա պարզապես «Ժառանգություն» կուսակցության նախագահի քաղաքավարությամբ պայմանավորեցին:
Այս խոսակցությունները չէին դադարել, երբ այսօր մեջտեղ եկավ մի նոր տեղեկություն, թե շաբաթ երեկոյան Լևոն Տեր-Պետրոսյանի առանձնատանը Րաֆֆի Հովհաննիսյանն ու Տեր-Պետրոսյանը հանդիպել են, իսկ զրույցի թեման եղել են 2012-ի խորհրդարանական ընտրությունները: Ասում են, թե Տեր-Պետրոսյանը Րաֆֆի Հովհաննիսյանին խելք է սովորեցրել` ասելով, որ նա չշտապի, քանի որ մինչև դեկտեմբեր պարզ կդառնան «Ժառանգության» հետագա անելիքները` բավականին շահեկան կարգավիճակով:
Yerkir.am-ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը հերքեց այդ տեղեկատվությունը եւ այն որակեց «հերթական անհեթեթ ապատեղեկատվություն»:
Մեր այն հարցին, թե ո՞ւմ է ձեռնտու նման տեղեկությունների տարածումը` Հակոբյանը չպատասխանեց: Նա չցանկացավ պատասխանել նաեւ «Ժառանգություն»-ՀԱԿ հավանական համագործակցության վերաբերյալ հարցին: